Գյումրիում թափառող շները գզել են մանկահասակ երեխային

Գյումրիում թափառող շները գզել են մանկահասակ երեխային

Երեկ  Գյումրու Մուշ թաղամասում ոհմակով շները հարձակվել են մանկահասակ երեխայի վրա: Մեր տեղեկություններով՝ 3 տարեկան Նարեկը բակում  է եղել, երբ գազազած շները հարձակում են գործել: Երեխային ծանր վիճակում տեղափոխել են  «Գյումրու Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղ առաջին օգնություն ցուցաբերելուց հետո, տեղափոխել  են մայրաքաղաք։