Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները պահպանում են դրական ընթացքը․ Մեւլյութ Չավուշօղլու

Ռուսաստանի և  Թուրքիայի հարաբերությունները պահպանում են դրական ընթացքը․ Մեւլյութ Չավուշօղլու

Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները հիմնված են ընդհանուր շահերի եւ փոխադարձ հարգանքի վրա։ Դրանց զարգացումը պահպանում է դրական ուղենիշը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն՝ հաջորդ տարվա բյուջետային քննարկումների ժամանակ թուրքական պառլամենտի ոլորտային հանձնաժողովում ունեցած ելույթի ժամանակ։ Նա շեշտել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները Թուրքիայի արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններից են։ Նա նաեւ նշել է, որ կան իհարկե հարցեր, որոնց շուրջ հնարավոր չէ Մոսկվայի եւ Անկարայի միջեւ պայմանավորվածության ձեռքբերումը, սակայն կա ձգտում՝ պահպանելու կենդանի երկխոսությանը եւ հասնելու ընդհանուր նշաձողերի։ Իսկ երկխոսությունը տալիս է իր արդյունքը, ինչպես դա եղել է Լեռնային Ղարաբաղի դեպքում։