20-ամյա հայ ֆուտբոլիստն ուշադրության կենտրոնում է

20-ամյա հայ ֆուտբոլիստն ուշադրության կենտրոնում է

Opta Sports վիճակագրական օպերատորը հրապարակել է իսպանական «Ռեալ Սոսյեդադում» հանդես եկող հայազգի քսանամյա հարձակվող կիսապաշտպան Արդեն Զախարյանի ակնկալվող գոլերի եւ ասիստների թարմացված վիճակագրությունը։ 29 հանդիպումներում մարզիկը 34 անգամ հարվածել է դարպասին, որից 17-ը՝ տուգանային հրապարակից դուրս։

Զախարյանի բոլոր հարվածների ընդհանուր xG ցուցանիշը եղել է 1,7։ Միևնույն ժամանակ Արսենը 24 գոլային փոխանցում է կատարել իր թիմակիցներին՝ 2,4 xA ընդհանուր ակնկալվող գոլային փոխանցումով:

Հիշեցնենք, որ Արսեն Զախարյանը «Ռեալ Սոսյեդադ» է տեղափոխվել 2023 թվականի օգոստոսին Մոսկվայի «Դինամոյից», տրանսֆերային փոխհատուցումը կազմել է 13 միլիոն եվրո։ Սան-Սեբաստիանի ակումբի կազմում Արսենը բոլոր մրցաշարերում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ներկայումս նա 14 անարդյունավետ հանդիպում է ունեցել։