Hubble-ը լուսանկարել է աստղերի շրջանաձեւ կուտակում (լուսանկար)

Hubble-ը լուսանկարել է աստղերի շրջանաձեւ կուտակում (լուսանկար)

Hubble աստղադիտակը նոր եզակի լուսանկար է արել։ այս անգամ նա Աղեղնավորի համաստեղությունում լուսանկարել է NGC 6540 աստղային կուսակումը։ Այս մասին հայտնում է Եվրոպական տիեզերական գործակալությունը։ Լուսանկարն արվել է Advanced Camera for Surveys եւ Wide Field Camera 3 խցիկների օգնությամբ։ 

NGC 6540-ն աստղային կուտակում է, որը արունակում է տասնյակ հազարներից մինչեւ միլիոնավոր աստղեր։ Վերջիններս խիստ խմբի մեջ են հայտնվել փոխադարձ գրավիտացիոն ձգողականության շնորհիվ։ Ամենավառ աստղերը զարդարված են խաչանման նախշերով։ Այս աստղային կուակումը հայտնաբերել է բրիտանացի, գերմանական ծառմամբ գիտնական Ֆրիդրիխ Վիհելմ Գերշելը՝ 1784 թվականին, երբ այդ տարվա մայիսի 24-ին առաջին անգամ կարողացել է դիտել այն։