Քոլերի տակ պախկված հարձակվել են ծնողների վրա, առևանգել․ սա է եղել

Քոլերի տակ պախկված հարձակվել են ծնողների վրա, առևանգել․ սա է եղել

Ասում են, թե ոստիկանների օրինական պահանջը չենք կատարել, դրա համար են բերման ենթարկել։ Այդ օրը «Եռաբլուրում» այդքան լրատվամիջոց կար ու հիմա ուզում եմ հասկանալ, թե արդյոք որևէ լրատվամիջոց ֆիքսել է, որ իրոք մեզ ոստիկանության կողմից օրինական պահանջ է ներկայացվել։ Ինքներդ տեսել եք, որ քոլերի տակ, ծառերի տակ պախկված միանգամից հարձակվեցին ծնողների վրա։ Սա է եղել։ Սկզբից տարան պապաներին, հետո նոր մամաներին։ Այս մասին քիչ առաջ դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողներից մեկի ծնողը։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում զոհված զինծառայողների ծնողներին բռնի ուժով բերման ենթարկելու վարույթով, հիշեցնենք, 16 ծնող տուժող էր ճանաչվել։ Զոհված զինծառայողների ծնողները նախորդ տարվա սեպտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը հերթապահում էին Եռաբլուրում, որպեսզի տապալեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը զինվորական պանթեոն, սակայն առավոտյան ոստիկանությունը ուժ կիրառելով նրանց հեռացրեց տարածքից, զոհվածների ծնողներին տեղափոխեցին բաժանմունք, ինչից հետո իշխանության ներկայացուցիչները կարողացան ծաղիկներ և ծաղկեպսակներ դնել։

«Ոչ թե տարան, այլ առևանգել են։ Ես միշտ եմ ասել, որ նրանք այդ օրը մեզ՝ ծնողներիս, առևանգել են։ Եթե ոստիկանները էդքան դուխ ունեն, թող գնան հակառակորդից 10 զինվոր առևանգեն, բերեն ու մեր 10 զինվորի հետ փոխանակեն։ Եթե այդքան հզոր են իրենք, դե թող դա անեն, ոչ թե բռնեն ու որդեկորույս ծնողների առևանգեն։ Ես հազար անգամ ասել եմ ու հիմա էլ ասում՝ ամոթ ձեզ, ամոթ ձեր կերած կաթին, ամոթ այն ազգանվանը, որ գրված է ձեր անձնագրում։ Դուք հայ չեք, չեք եղել ու չեք էլ կարող լինել։ Սպասենք, տեսնենք՝ ինչ է որոշվելու։ Այսօր ընդամենը երկրորդ դատական նիստն է մեր գործով»,- հավելեց նա։