Ինչու Նազարբաեւի դուստրը չի մասնակցել պառլամենտի նիստին․ պարզաբանում Նուր-Սուլթանից

Ինչու Նազարբաեւի դուստրը չի մասնակցել պառլամենտի նիստին․ պարզաբանում Նուր-Սուլթանից

Ղազախստանում բավականին ակտիվ քննարկումներ են ծավալվում կապված այն բանի հետ, որ խորհրդարանի նիստին բացակայել է երկրի առաջին նախագահի դուստր Դարիգա Նազարբաեւան։

Ի պատասխան քննարկումների՝ ղազախական խորհրդարանի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ Դարիգա Նազարբաեւան մինչեւ հունվարի վերջ գտնվելու է արձակուրդում, քանի որ անցնում է հետկորոնավիրուսային վերականգնում։

Նշենք, որ հունվարի 12-ին հայտնի էր դարձել, որ Դարիգա Նազարբաեւան վարակվել է կորոնավիրուսով։