Դիլիջանի քրեականի պետը կալանավորվել է
Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանը 2 ամսով կալանավորվել է: Դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը։ Տեղեկությունը հայտնել են Դատախազությունից։
Երեկ Ա. Ղայթմազյանը ձերբակալվել էր։
Նրան մեղադրանք էր ներկայացվել Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը):
Հիշեցնենք, որ նա «Հաղարծին» ռեստորանային և հյուրանոցային համալիրում ծեծել էր 16-ամյա անչափահասի։
Կարծիքներ