Հայտնի են հայ բռնցքամարտիկների մրցակիցները օլիմպիական վարկանիշային մրցաշարում

Հայտնի են հայ բռնցքամարտիկների մրցակիցները օլիմպիական վարկանիշային մրցաշարում

Հայտնի են հայ բռնցքամարտիկների մրցակցիները Իտալիայում մեկնարկելիք օլիմպիական վարկանիշային մրցաշարում։ Մրցաշարին հայտավորվել են 113 երկրի բռնցքամարտիկներ և յուրաքանչյուր քաշային կարգում միայն կիսաեզրափակիչ հասնելու և օլիմպիական ուղեգիր ապահովելու համար անհրաժեշտ է հաղթել առնվազն 4 մենամարտ։

Մեկնարկային մենամարտերում մեր մարզիկնեին բաժին են հասել հետևյալ բռնցքամարտիկները.

50 կգ Անուշ Գրիգորյան — Յունգ Ջի Հունգ (Կորեա)
54 կգ Տաթևիկ Խաչատրյան — Դենիսե Բրավո (Չիլի)
60 կգ Էլիդա Քոչարյան — Սոլիս Գվադալուպե (Մեքսիկա)
66 կգ Անի Հովսեփյան — Մարիա էրնանդես (Դոմինիկյան Հանր.)
51 կգ Ռուդոլֆ Գարբոյան — Խուան Տեո Վի (Սինգապու) և Շաֆիկ Ֆատիա (Ուգանդա) զույգի հաղթողի հետ
57 կգ Արթուր Բազեյան — Սեյֆեդին Լետայիֆ (Շվեցարիա)
71 կգ Գուրգեն Մադոյան — Վասիլի Ցեբոտարի (Մոլդովա)
80 կգ Ռաֆայել Հովհաննիսյան — Կեվեն Բեասեջոուր (Կանադա)
92 կգ Նարեկ Մանասյան — Անդրեյ Զապլիտնի (Մոլդովա) և Դանիել Գուզման (Դոմինիկյան Հանր.) զույգի հաղթողի հետ
+92 Դավիթ Չալոյան — Ալեքսիս Բարիերի (Կանադա)
Մարտի 4-ին ռինգ դուրս կգան Արթուր Բազեյանը, Ռաֆայել Հովհաննիսյանը և Տաթևիկ Խաչատրյանը։