ԱՄՆ-ն Թուրքիայի համար նախատեսված F-35-ները կվաճառի Հունաստանին․

ԱՄՆ-ն Թուրքիայի համար նախատեսված F-35-ները կվաճառի Հունաստանին․

Միացյալ Նահանգները Թուրքիայի համար նախատեսված F-35 կործանիչ ինքնաթիռները կվաճառի Հունաստանին։ Այս մասին հայտնում է Greek City Times-ը։ Ըստ հրապարակման, արդեն 2022 թվականին նշված մոդելի 20 կործանիչ եւ եւս 6 ֆրանսիական Rafale կվաճառվի Հունաստանին։ Հիշեցնենք, որ ի պատասխան Թուրքիայի կողմից ռուսական զենիթահրթիռային Ս-400 համակարգերի գնման, Միացյալ Նահանգները չեղյալ է հայտարարել Անկարայի հետ ունեցած պայմանագիրը F-35-ների հետ կապված։ Իսկ ահա Արեւելյան Միջերկրականում ճգնաժամային իրադրության՝ Թուրքիայի կողմից հրահրումից հետո, ԱՄՆ-ում որոշել են նման դեմարշ քայլ կատարել։