Վրաստանի կառավարությունը ընտրություններից հետո երկրում կարանտին կհայտարարի․ Սերգի Կապանաձե

Վրաստանի կառավարությունը ընտրություններից հետո երկրում կարանտին կհայտարարի․ Սերգի Կապանաձե

Վրաստանում հոկտեմբերի երեսունմեկին տեղի ունենալիք ընտրությունների հետո կառավարությունը կհայտարարի կարանտին։ Այս մասին հայտարարել է Վրաստանի պառլամենտի ընդդիմադիր պատգամավորներից Սարգի Կապանաձեն իր ֆեյսբուքյան էջում հրապարակած գրառումով։ Կապանաձեն ասել է, որ կարանտինը կհայտարարվի երկրորդ տուրից առաջ, որպեսզի ողջ պրոցեսի հանդեպ վերահսկողություն ունենա իշխող «Վրացական երազանքը»։ Պատգամավորը կարծում է, որ այն, ինչ անում է այսօրվա վրացական իշխող մեծամասնությունը անխղճություն է, քանի որ փոխանակ նորմալ պատրաստվելու, թաքնվում է համավարակի հետեւում, որպեսզի փրկի ինքն իրեն։