Էրդողանը մերժել է Քըլըչդարօղլուի առաջարկը

Էրդողանը մերժել է Քըլըչդարօղլուի առաջարկը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մերժել է միասնական ընդդիմության թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի՝ հեռուստաբանավեճ անցկացնելու առաջարկը՝ նշելով, որ իրենք խոսելու ոչինչ չունեն։  Այս մասին նա հայտարարել է CNN Turk-ին եւ Kanal D-ին տված հարցազրույցում։

Քըլըչդարօղլուն հինգշաբթի օրը հեռուստաբանավեճի է հրավիրել հանրապետության գործող ղեկավարին՝ ապացուցելու «ահաբեկիչների հետ Էրդողանի համագործակցությունը»։ 

Էրդողանն ասել է, որ եթե Քըլըչդարօղլուն չի կարող ապացուցել իր համագործակցությունը ահաբեկիչների հետ, հետևապես «անազնիվ մարդ» է։

Հիշեցնենք, որ Թուրքիայի գործող նախագահ Թայիփ Էրդողանը նախագահական ընտրությունների առաջին փուլում հավաքել է ձայների 49,52 տոկոսը, իսկ նրա մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 44,88 տոկոսը։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը նշանակված է մայիսի 28-ին։