Ամբողջ գյուղը զենքը ձեռքին կանգնած է. Երվանդ Մալունց

Ամբողջ գյուղը զենքը ձեռքին կանգնած է. Երվանդ Մալունց

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ։ Ամբողջ գիշեր թշնամին ռմբակոծել է ոչ միայն ռազմականան նշանակության հատվածները, այլ նաև քաղաքացիական բնակավայրերը։

«Հրապարակը» կապ է հաստատել Գորիսի շրջանի Ներքին Խնձորեսկի գյուղապետ Երվանդ Մալունցի հետ։

«Ներքին Խնձորեսկում կրակոցներ լսվում են։ Ժողովուրդս տեղում է։ Մեր հողի վրա կանգնած ենք պատրաստ։ Ներքին խնձորեսկցին ինչպես միշտ, այնպես էլ այսօր մարտական է տրամադրված՝ իր հողն ու հայրենիքը ամուր պահելու համար։ Կարևորը այսօր ամբողջ գյուղը զենքը ձեռքին կանգնած է»,-այս մասին «Հրապարակին» ասաց Ներքին Խնձորեսկի գյուղապետ Երվանդ Մալունցը։