Խաչատուրովի պաշտպանի ինքազգացողությունը վատացավ․ նիստն ընդմիջվեց

Խաչատուրովի պաշտպանի ինքազգացողությունը վատացավ․ նիստն ընդմիջվեց

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ դատական նիստը, կարելի է ասել, դեռ չսկսված ընդմիջվեց։ Պատճառն այն էր, որ ամբաստանյալներից Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդություն էր ներկայացնում, հանկարծակի նրա ինքնազգացողությունը վատացավ։

Նա մի քանի րոպե չէր կարողանում խոսել, ապա ընդունեց դեղահաբեր։ Դատարանը հայտարարեց ընդմիջում։