Համացանցում փորձել են վաճառել ածխացած կտորներ Նոտր Դամից

Համացանցում փորձել են վաճառել ածխացած կտորներ Նոտր Դամից

Համացանցում փորձել են վաճառել ածխացած կտորներ Փարիզի Աստվածամոր տաճարից։ Այս մասին հայտնում է Рен.Тв-ն։ Վաճառքի հանված ածխակտորների լոտը ուղեկցվել է տաճարի փայտե մասերի այրման լուսանկարներով, իսկ մեկնարկային գինը սահմանվել է 1 եվրո։ Սա բավական լուրջ դժգոհությունների առիթ է տվել համացանցի ֆրանսիական սեկտորում եւ որոշ ժամանակ անց աճուրդի մասին պատմող էջը հեռացվել է համացանցից։ Պարզվել է նաեւ, որ հրշեջները շատ ավելի շուտ կարող էին գալ, եթե տաճարի աշխատակիցները նրանց ավելի շուտ ահազանգած լինեին։ АР-ն հաղորդում է, որ ահազանգը երկու անգամ է աշխատել եւ առաջին անգամվա ահազանգը պարզապես անտեսվել է։ Երկու ահազանգերի միջեւ ժամանակային տարբերությունը եղել է 23 րոպե։ Ամենայն հավանականությամբ, կրակն առաջացել է հոսանքի հաղորդալարերի կարճ միացումից։