Ծրագրի կենացների շարանը համահունչ չէ հեղափոխական գաղափարներին

Ծրագրի կենացների շարանը համահունչ չէ հեղափոխական գաղափարներին
Զարուհի Հովհաննիսյան

Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը կառավարության ծրագրի ներկայացումից հետո, գրել էր․«Բա մենք անտեղի գրեցի՞նք մեր Հայաստանի վերականգնման ճանապարհային քարտեզը Կառավարության ծրագրի նախագծում չկա ոչ անցումային արդարադատություն, ոչ սահմանադրության փոփոխություններ, ոչ կուսակցությունների մասին օրենքի փոփոխության գաղափար, ոչ ընտրական օրենսգրքի փոփոխության գաղափար, ոչ դատախազության, ոչ ՀՔԾ, ոչ ոստիկանության, ոչ ԱԱԾ, ոչ ՔԿ բարեփոխման գաղափարներ: Եթե կա էլ՝ շատ մակերեսային, հպանցիկ»։

Հիշեցնենք, որ այդ քարտեզի տակ ստորագրել էին Հայաստանի իրավապաշտպաններից տասը ամենահայտնի իրավապաշտպաններ․ Ավետիք Իշխանյան, Լևոն Բարսեղյան, Դավիթ Ամիրյան, Արթուր Սաքունց, Զարուհի Հովհաննիսյան։

Սա առաջին լուրջ քննադատությունն էր, և դրանով, փաստորեն, առաջին անգամ արձանագրվում է, որ Հայաստանի քաղաքական իշխանությունները կամ մակերեսային ու հպանցիկ, կամ, առհասարակ, չեն ընդունում ՀԿ սեկտորի առաջարկները։

Զարուհի Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում չթաքցրեց, որ շատ դժգոհ են՝ ասելով․«Կենացների ու բարեմաղթանքների շարանը, որը ներկայացված է կառավարության ծրագրում,ցավոք, ոչ միայն անընդունելի է, այլև համահունչ չէ հեղափոխական գաղափարներին»։