Լավրովը շնորհավորեց

Լավրովը շնորհավորեց

Այսօր կայացել է Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի եւ Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը: Վերջինս, ինչպես ադրբեջանական մամուլն է գրել՝ ,,ընդունել է ռուս գործընկերոջ շնորհավորանքները,,: Պաշտոնական հաղորդագրությունը չի ասում՝ Լավրովը Բայրամովին շնորհավորել է ՌԴ ԱԽ հեռավար նիստից հետո՞, թե մինչ ա՞յդ: Այնուամենայնիվ, Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին քաղաքականության պատասխանատուներից առաջինն է, որ շնորհավորեց Ադրբեջանի ԱԳ նորանշանակ նախարարին: Այսպիսով, կարծես, Մոսկվան ընդունեց Իլհամ Ալիեւի որոշման քաղաքական նպատակահարմարությունը: Թե խորքային ի՞նչ զարգացումների արդյունքում՝ առայժմ մնում է փակ: