Դպրոցի նախկին տնօրենը ձևակերպել էր դստերը դպրոցում

Դպրոցի նախկին տնօրենը ձևակերպել էր դստերը դպրոցում

Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները առերևույթ չարաշահելու և յուրացումներ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Ոտիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում տվյալներ են ձեռք բերվել Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցի նախկին տնօրենի կողմից մի շարք չարաշահումներ կատարելու վերաբերյալ:

Ըստ այդմ՝ նշված դպրոցի նախկին տնօրենը  2011 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին և 2014 թվականի սեպտեմբերից մինչև 2015 թվականի սեպտեմբերը որպես հավաքարար աշխատանքի է ընդունել Երևան քաղաքի բնակչուհու, որը աշխատանքի չի ներկայացել, իսկ 2012 թվականի փետրվարից մինչև 2014 թվականի հուլիսը որպես լաբորանտ աշխատանքի է ընդունել իր դստերը, ով նշված ժամանակահատվածում սովորել է «Մխիթար Հերացու» անվան  ԵՊԲՀ-ում և փաստացի չի աշխատել: Երևանի բնակչուհու անվամբ ընդհանուր առմամբ դուրս է գրվել 850.000, իսկ տնօրենի դստեր անվամբ՝ 2.180.000 ՀՀ դրամ գումար:

Բացի այդ, ըստ նախնական տվյալների՝ տարբեր ԱՁ-երից դպրոցի համար տարբեր ապրանքներ են ձեռք բերվել, որոնք դպրոցը փաստացի չի ստացել: Ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2018 թվականի նոյեմբերի 30-ին դպրոցի նախկին տնօրենը ՍՊ ընկերությունից դպրոցի համար ձեռք է բերել 372.440 ՀՀ դրամի  ընդհանուր արժողությամբ տնտեսական ապրանքներ, որոնցից միայն մոտ 74.000 ՀՀ դրամի ապրանքներ են բերվել դպրոց, իսկ նշված հարցը կարգավորելու համար վերջինս հետին ամսաթվով կնքել է  դպրոցի համար իբրև ձեռք բերված ապրանքներն ի պահ հանձնելու պայմանագիր: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 308-րդ հոդվածի 1-ին մասի  հատկանիշներով, որով նախաքննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում:

Հիշեցնենք, որ սա հենց այն դպրոցն է, ուր հեղափոխությունից՝ ԱԺ ընտրություններից հետո այցելեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հանդիպելով 10 օրյա դասադուլ անող ուսուցիչների հետ։ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ներկա էր նաև դպրոցում 2005 թվականից աշխատող Լուսինե Կարապետյանը, որը դրանից մի քանի օր առաջ անցկացված մրցույթում 1 ձայնի տարբերությամբ չէր ընտրվել։ Այն ժամանակ համառ լուրեր էին շրջանառում, որ  Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն էր ջանացել նախկին ՀՀԿական տնօրենին դպրոցից հեռացնելու համար։

Ինչևէ, Լուսինե Կարապետյանն այն ժամանակ Նիկոլ Փաշինյանին համար հանդիսավոր հայտարարեց․ «Մենք վերացրել ենք կոռուպցիան դպրոցից, ուսուցիչներին նվերներ տալը: Թարմացվել է կոլեկտիվը, 3 անգամ վերընտրվել եմ, աշխատել եմ բավականին բարդ պայմաններում: Խնդիրներ եմ ունեցել վերադասի՝ մարզպետների հետ, որովհետև իրենց հակաճառել եմ, ընտրություններ էին անում, բավականին անորակ մասնագետներ էին ուղարկում»։ Նաև տիկին Լուսինեն Փաշինյանին հայտնեց, թե նոր տնօրենը Ռոմանոս Պետրոսյանի ընկերոջ կինն է։

Հիշեցնենք, որ այն ժամանակ  դպրոցի աշակերտներն ու ծնողները պահանջում են Լուսինե Պետրոսանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգել: 

Իրոք, ինչպես մեզ հետ զրույցում ներկայացրեցին չարենացավանցիները, Լուսինե Պետրոսյանի դպրոցը համարվում էր քաղաքի լավագույն դպրոցը և շատ ծնողներ իրենց երեխաների հանում էին այլ դպրոցներից՝ թիվ 3 ընդունել տալու համար։

Մեր տեղեկություններով՝ Լուսինե Պետրոսյանի նկատմամբ ընտված է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը։