Թուրքիան կառանձնացնի ռուսական Ս-400 հրթիռները ՆԱՏՕ-ի սպառազինություններից

Թուրքիան կառանձնացնի ռուսական Ս-400 հրթիռները ՆԱՏՕ-ի սպառազինություններից

Ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերը, որոնք ձեռք է բերել Թուրքիան, չեն ներառվի ՆԱՏՕ-ի համակարգի մեջ ու կլինեն առանձնացված։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն։ Ընդ որում ռուսական ԶՀ համակարգերը ամբողջովին վերահսկվելու են Անկարայի կողմից։ Չավուշօղլուն նաեւ նկատել է, որ ամերիկյան կողմի մտավախությունները անտեղի են, քանի որ ռուսական համակարգերը արդեն լիովին հաշվարկել են ամերիկյան F-35 կործանիչների տվյալներին եւ սիրիական երկնքում եւ Բալթիկ ծովի երկնքում կատարած թռիչքների ընթացքում։ Նշենք, որ Անկարային Վաշինգտոնն առաջարկել էր գոնե մինչեւ հաջորդ տարի հետաձգել սպառազինությունների գնումը։ Միաժամանակ նաեւ ԱՄՆ-ն չեղյալ էր հայտարարել Թուրքիայի հետ արտոնյալ առեւտրային ռեժիմը, համարելով, որ Թուրքիան չափազանց զարգացած է արդեն, ինչը բնականաբար կապված է Անկարա-Վաշինգտոն հարաբերությունների վատթարացման հետ։