Ադրբեջանում բարձրացնում են թոշակները 

Ադրբեջանում բարձրացնում են թոշակները 

Հաջորդ տարվանից Ադրբեջանում կբարձրացվեն բոլոր տեսակի թոշակները։ Այս մասին հայտնում է այդ երկրի Աշխատանքի եւ սոցպաշտպանության նախարարությունը։ 23 թվականի հունվարի մեկից կկիրառվի նաեւ թոշակների ինդքսացիա։ Կտրվեն նաեւ թոշակառուներին հավելյալ աջակցության նպաստներ։ Տրամաբանությունն այն է, որ թոշակները ինդքսացվեն ըստ ամեն տարվա միջին աշխատավարձի աճի տեմպի։