Վթարի ենթարկվելով՝ զոհվել է հայտնի ռեկորդակիր մարզիկը

Վթարի ենթարկվելով՝ զոհվել է հայտնի ռեկորդակիր մարզիկը

Վենետիկում արագընթաց նավակով վթարի է ենթարկվել հայտնի իտալացի կոնստրուկտոր, ձեռներեց ու ռեկորդակիր մարզիկ Ֆաբիո Բուցցին։ Նա զոհվել է։ Նրա հետ զոհվել է եւս երկու մարդ։ Ամենայն հավանականությամբ մյուս զոհերը եղել են անգլիացի մրցորդներ, որոնք եղել են նավակում։ Այս մասին հայտնում է Вести-ն։ Բուցցին 76 տարեկան էր։ Նա փորձում էր անցնել Վենետիկից մինչեւ Մոնտե Կարլո ճանապարհը ռեկորդային կարճ ժամանակում։ Նրա նավակը ընթացել է մինչեւ 100 կմ/ժ արագությամբ եւ ջարդուփշուր է եղել՝ հարվածելով Լիդո կղզուն։ Վթարի մանրամասները պարզվում են։