«Հյուսիս հարավ»-ի գործով մեղադրանք է առաջադրվել Ծառուկյանի ընկերոջը

«Հյուսիս հարավ»-ի գործով մեղադրանք է առաջադրվել Ծառուկյանի ընկերոջը

Քննչական կոմիտեում քննվող «Հյուսիս-Հարավ»-ի մայրուղու շինարարության գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում որպես մեղադրյալ են ներգրավել Սեդրակ Առուստամյանին, ով «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահն է: Մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով և 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով: Առուստամյանին մեղադանք է առաջադրվել կեղծ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու և հարկերից չարամտորեն խուսափելու գործընթաց կազմակերպելու և այդ գործընթացին օժանդակելու համար: Միջնորդություն է ներկայացվել դատարան նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ:ՀՀ Քննական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը հաստատեց մեր այս տեղեկությունը: Առաջիկայում այլ մանրամասներ կհայտնեն:

Հիշեցնենք, որ օրերս էլ նույն գործով մեղադրյալ էր ներգրավվել Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանը: Ըստ Քննչական կոմիտեի, Լյովա Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման և իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելու համար, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին: