Վրաստանի դեսպանը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ

Վրաստանի դեսպանը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ

Անցած կիրակի վրաց-ադրբեջանական սահմանի վիճելի հատվածում՝ Դավիթ Գարեջիի վանական համալիրի մոտ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Վրաստանի դեսպանը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրանից բացատրություն են պահանջել Վրաստանի մի խումբ քաղաքացիների կողմից «Ադրբեջանի պետական սահմանն ապօրինաբար հատելու փաստի» կապակցությամբ:

Ադրբեջանական կողմը հույս է հայտնել, որ Վրաստանի իշխանությունները կանցկացնեն պատշաճ հետաքննություն եւ այդ մասին կտեղեկացնեն: Երկու երկրների միջեւ դիվանագիտական լարվածությունը շարունակվում է արդեն մի քանի ամիս՝ կապված Դավիթ Գարեջիի վանական համալիրի պատկանելության շուրջ վեճի հետ: