Ինչ առաքելություն են սկսել իրականացնել Վրաստանում․ սրբագրվում է պատմությունը

Ինչ առաքելություն են սկսել իրականացնել Վրաստանում․ սրբագրվում է պատմությունը

Երբ ռուսական եւ արտասահմանյան պարբերականները հաղորդեցին, որ թուրական Էրզրումի Փասինլար գյուղում հնագետները ենթադրաբար հայտնաբերել են սելջուկյան Իկոնիայի երկրորդ սուլթան Ալա աս Դին Կայ Ղուբաթի ու նրա լեգենդար մոր՝ Ղուրջի Խաթունի գերեզմանը, ով հանդիսանում է լեգենդար Թամարա թագուհու թոռնուհին, շատերի մոտ որոշակի կասկածներ առաջացան։

Շատ վրացական պարբերականներ էլ հայտարարեցին, որ Վրաստանում հայտնաբերվել է Թամարա թագուհու թոռնուհու գերեզմանը, այն համարելով որպես սենսացիա։ Հայկական պարբերականներն էլ մանրամասնել են, որ հնագետները աշխատել են ոչ թե  Վրաստանում, այլ Արեւմտյան Հայաստանի Էրզրում կամ Կարին քաղաքում։ Պարբերականները, սակայն չեն մանրամասնում, թե որ երկրի հնագետներն են պեղումները կատարում։ Միայն տեւական հետազոտությունից հետո պարզ է դարձել, որ այս հրապարակումների աղբյուրը Թուրքիայում Վրաստանի դեսպանությունն է, որն իր հերթին հրապարակել էր թուրքական Anadolu Ajansı կառավարական լրատվական գործակալության նյութը։ Պարզ է դառնում, որ պեղումներն իրականացրել են թուրք եւ վրացի մասնագետները։  Այն, որ թուրք հնագետները հետաքրքրվում են Սելջուկյան կամ Իկոնիայի սուլթանությունով, որը ձեւավորվել է Փոքր Ասիայում 1077 թվականին Բյուզանդական կայսրությունից նվաճված հողերի վրա, լիովին հասկանալի է։ Սելուջուկյան սութանությունը կարեւոր դերակատարություն է ունեցել ռեգիոնի պատմության վրա։ Այն իր ծաղկման գագաթնակետին հասել է Ալա ադ Դին Քեյ Ղուբադե (1219—1236 թթ) սուլթանի օրք, սակայն 1307 –ին այն մասնատվել է մի քանի բեյլիկների, որոնցից մեկն էլ դարձել է Օսմանյան կայսրության հիմքը։ Թուրք հնագետների բախտը բերել է։ Նրանք սելջուկյան կայսրության մի քանի առաջնորդների գերեզմաններ են հայտնաբերել։ Թուրք մասնագետները նույնիսկ գենետիկ հետազոտություն են անցկացրել։ Երկրորդ գերեզմանի վրա գրառումները կամ վրացերեն են կամ հայերեն, ինչն էլ հիմք է տալիս ասելու, որ այն Ղուրջի խաթունի գերեզմանն է։ 1236 թվականին նրան ամուսնացրել են սուլթան Քիաս էդ-Սին Խուսրովե երկրորդի հետ։ Ճիշտ է գտածոները դեռ նոր են հետազոտվելու, սակայն վրացական դեսպանությունը Թուրքիայում հայտարարել է, որ կզբաղվի հարցի մանրակրկիտ ուսումնասիրությամբ։ Ինչ է կանգնած այս հնագիտական հայտնագործությունների հետեւում։ Վրացական մամուլում գրեթե ամեն օր կարելի է գտնել հնագիտական եզակի եւ սենսացիոն հայտնագործությունների մասին եւ այս կերպ, փորձ է արվում լցնել այն դատարկ տարածությունը, որը կա վրացական պատմության մեջ։

Բացի այդ, հնագիտական բումի մասին լուրերն արագորեն տարածվում են հատկապես Եվրոպայում։ Իրադրությունը ավելի խորացավ, երբ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ներմուծեց Թամարա թագուհու պաշտամունքը որպես նորամուծություն։ Պատահական չէ, որ Զուրաբիշվիլիի պաշտոնակալման արարողությունը տեղի ունեցավ վրացական թագավոր Իրակլի 2-րդի Թելավիի ամրոցում։ Այսօրվա Վրաստանը անում է ամեն բան, որպեսզի ընդգծի, որ իր պատմության վրա մեծ է եղել Եվրոպայի ազդեցությունը։ Զուրաբիշվիլին հայտարարել է, որ պետք է ամեն բան անել, ցույց տալու համար, որ Վրաստանը պետք է Եվրոպային իր արժեքներով ու անցյալով։  Նա փորձում է գաղափարական-իմաստային կամուրջ ստեղծել Իրակլի 2-րդի դարաշրջանի այն հատվածի միջեւ, երբ դեռ չէր ստոագրվել Վրաստանի՝ Ռուսաստանին միանալու տրակտատը։ Ինքն էլ անձամբ փորձում է կապել իր տոհմագրությունը առաջին հանրապետության հիմնադիրների հետ։ Զուրաբիշվիլին սիրով է հիշում, որ իր նախնիները ժամանակին ստիպված են եղել հեռանալ Ֆրանսիա եւ այժմ ինքը մտադիր է Վրաստանը վերադարձնել Եվրոպայի գիրկը։Այս կերպ նա երկրորդ իմաստային գաղափարական կամուրջն է կապում Վրաստանի եւ Եվրոպայի միջեւ։ Ուշագրավ է այն, որ այսօր Վրաստանը սկսել է հատուկ ուշադրություն դարձնել Թուրքիայի տարածքում, Արեւելյան Անատոլիայում գտնվող քրիստոնեական պաշտամունքային կառույցներին, դրանք համարելով իրենը պատմականորեն, ապրելով Մերձավոր Արեւելքում եւ գլոբալ աշխարհում սպասվող փոփոխությունների շնչով։

Ստանիսլավ Տարասով
Regnum