Սեյրան Օհանյանն իրոք, որ պիտի դեղ խմի, որ դիմանա էս ամեն ինչին

Սեյրան Օհանյանն իրոք, որ պիտի դեղ խմի, որ դիմանա էս ամեն ինչին

«Սեյրան Օհանյանը սարսափի մեջ է, թող հանգստացնող դեղեր խմի, հանգիստ նստի տեղը»։

Սա ասում է «Իմ քայլի» պատգամավոր Քրիստինե Պողոսյանը պաշտպանության նախկին նախարարի հասցեին։ Մի կողմ թողնենք էմոցիոնալ ֆոնը, որ Սեյրան Օհանյանը պատերազմի մասնակից է, կռվել է բոլորիս համար, վիրավորվել և այլն։ Ուղղակի մի պահ պատկերացնենք, թե ով է ում այս խոսքերը ասում ու էն էլ ինչ խոսքեր՝ «թող հանգստացնող դեղեր խմի, հանգիստ նստի տեղը»։ Եթե մի բառով ձևակերպենք՝ հոգեկան հիվանդի տեղ է դնում մարդուն։ Եվ սա ասում է «Իմ քայլից» մի ջահել աղջիկ՝ բազմազավակ մայր, (ով վատ աղջիկ չի, իրականում), և ասում է իր հոր տարիքի մարդուն, որը լավ, թե վատ, մեղավոր, թե անմեղ, բայց  մեր երկրի պետականաշինության գործում իր ավանդն է ունեցել՝ արյուն է թափել մեզ համար, բանակ է շինել, բանակ է ղեկավարել․․․ իսկ ի՞նչ են արել էսօրվա իշխանական պատգամավորների 10-ից 9-ը՝ բացի սելֆի անելուց ու մեծ-մեծ խոսելուց։ Սա, մեղմ ասած, ամբարտավանություն է։ Սրանով Սեյրան Օհանյանին չեն վիրավորում ու վարկաբեկում, այլ իրենք իրենց, քանզի չեմ կարծում, թե նորմալ մարդը կողջունի ջահել աղջկա կողմից իր հոր տարիքի մարդու հասցեին նման խոսքերով արտահայտվելը։

Այ սա է մեր խորհրդարանի որակը, ցավոք սրտի։ Իսկ Սեյրան Օհանյանն իրոք, որ դեղ խմելու կարիք ունի։ Պիտի դեղ խմես, որ դիմանաս էս ամեն ինչին ու չխելագարվես, սրտի կամ ուղեղի կաթված չստանաս ու հետո ավելի մեծ կախում չունենաս դեղերից։