Պաղեստինը՝ ՄԱԿ-ի լիիրավ անդա՞մ․ քննարկում ԱԽ-ում
ԱՄՆ-ն օգտագործել է իր վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում (ԱԽ) և արգելափակել է Պաղեստինին համաշխարհային կազմակերպության լիիրավ անդամ ընդունելու մասին՝ Ալժիրի բանաձևի նախագիծը։
Անվտանգության խորհրդի 12 անդամներ կողմ են քվեարկել Պաղեստինին ՄԱԿ-ում որպես կազմակերպության լիիրավ անդամ ընդունելու փաստաթղթին, այդ թվում՝ Ռուսաստանը և Չինաստանը, Շվեյցարիան և Մեծ Բրիտանիան ձեռնպահ են մնացել, իսկ ԱՄՆ-ն դեմ է արտահայտվել բանաձեւի նախագծին։
2024 թվականի ապրիլի 4-ին Մալթան բավարարել է Պաղեստինի խնդրանքը՝ վերաբացել ՄԱԿ-ին միանալու երկրի դիմումի քննարկումը։
Պաղեստինի իշխանությունները իրենց խնդրանքին կցել են նամակներ, որոնցում Պաղեստինի մուտքը ՄԱԿ աջակցում են մի խումբ արաբական պետություններ, ինչպես նաև Իսլամական համագործակցության կազմակերպությունը և Չմիավորման շարժումը։ Պաղեստինը ներկայումս ՄԱԿ-ում մշտական դիտորդի կարգավիճակ ունի։
Կարծիքներ