Տեղի է ունեցել Էրդողան-Պուտին հեռախոսազրույց

Տեղի է ունեցել Էրդողան-Պուտին հեռախոսազրույց

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ տեղի է ունեցել հեռախոսազրույց թուրքական կողմից նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մանրամասնելով, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Իդլիբի սրացման հարցը։ Հատկապես ուշադրություն է դարձվել, թե ինչ է պետք անել, որպեսզի կատարվեն Իդլիբի ապա-էսկալացիոն գոտու առնչությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Պուտինն ու Էրդողանը հնարավոր են համարել հետագա հնարավոր շփումները Իդլիբի մասով։ Ռուսական պատվիրակությունը, որը ներկայումս գտնվում է Թուրքիայում, կշարունակի իր աշխատանքը։