Կրեմլը՝ հացահատիկի գործարքի հարցով ԱՄՆ-ի հայտարարության մասին

Կրեմլը՝ հացահատիկի գործարքի հարցով ԱՄՆ-ի հայտարարության մասին

ԱՄՆ-ին չի կարելի վստահել։ Այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոստումին՝ գործադրել բոլոր հնարավոր ջանքերը ՌԴ-ի՝ հացահատիկային գործարքին վերադառնալու դեպքում երկրներին պարենով անվտանգ մատակարարման համար։

«Անհնար է հավատալ ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի Դաշնությունից պարենի արտահանմանը նպաստելու մասին հայտարարություններին, եթե Մոսկվան վերադառնա հացահատիկի գործարքին», - ասել է Պեսկովը, որի խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստի-ն։

Հիշեցնենք, որ ՌԴ-ն հուլիսի 17-ից դադարեցրել է մասնակցությունը հացահատիկի գործարքին։ 

Կրեմլում այս որոշումը բացատրել են համաձայնագրի մյուս կողմերի՝ Կրեմլի մասով պարտավորությունների չկատարմամբ։