Պատգարակով ներս մտանք, տղամարդու դին մի կերպ դուրս բերեցինք. «Սասնա ծռերի» գործով վկա

Պատգարակով ներս մտանք, տղամարդու դին մի կերպ դուրս բերեցինք. «Սասնա ծռերի» գործով վկա

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռեր» զինված խմբի տասը անդամի գործով դատական նիստը։

Նիստին շարունակվում  է վկաների հարցաքննությունը։ Այսօրվա նիստին որպես վկա հարցաքննվեց Շտապ օգնության բժշկուհի Ռուզաննա Մարգարյանը։

Նա հիմնականում ոչինչ չէր հիշում եւ կողմերի հարցերին ի պատասխան ասաց՝ հիմնվեն նախաքննական ցուցմունքների վրա։

Մինչ այդ նա դատարանին հայտնեց, որ առանձնապես ոչինչ չի տեսել, իրենց ուղեկցել են գնդի տարածք։

Նա նաեւ նշեց, որ ներսում տղամարդու դի է եղել. «Պետք է ներս մտնեինք, մարմնեղ տղամարդու դի էր։ Աջ կողմի վրա էր, անցանք տոնածառների մոտով։ Պատգարակով ներս մտանք, ու իրեն դրեցինք, մի կերպ դուրս բերեցինք»։

Պատասխանելով մեղադրողի հարցին՝ վկան նշեց, որ գնդի տարածքում Վալերի Օսիպյանին չի տեսել, իրենց՝ ՊՊԾ գունդ մտնելու ժամանակ պատանդներ դեռեւս չկային։