Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Կապանի դեպքերով ձերբակալության որոշումը, երիտասարդները ազատ են արձակվել

Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Կապանի դեպքերով ձերբակալության որոշումը, երիտասարդները ազատ են արձակվել

Կապանում ձերբակալված երեք երիտասարդները մոտ երկու ժամ առաջ ազատ են արձակվել: Ազատ է արձակվել նաև Երևանում ձերբակալված Մ. Ս-ն: Այդ մասին «Հրապարակին» հայտնեց Մ. Ս-ի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը: «Դեռևս առաջադրված մեղադրանք չկա: կա կասկած, որով անձին ձերբակալել են, և որը իմ պաշտպանյալը չի ընդունում: Դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց ձերբակալելու որոշումը: Մ. Ս-ն ազատ է արձակվել, մյուս երիտասարդները ևս», - ասաց Լուսինե Մարտիրոսյանը: Նա նաև հայտնեց, որ իր պաշտպանյալը բռության չի ենթարկվել: