Հարգանքի արժանի բազմակարծություն`Ռուբինյանների ընտանիքում

Հարգանքի արժանի բազմակարծություն`Ռուբինյանների ընտանիքում

Իսկական ժողովրդավարությունը հենց այն է, ինչ տեղի է ունենում ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանի ընտանիքում: Որդին ամենաջերմեռանդ նիկոլական է, որ կրծքով, հոգով, ողջ մարմնով պաշտպանում է իշխանություններին եւ իր առաջնորդին:

Հայրը լռում է, թերեւս, որպեսզի որդուն չվնասի: Ենթադրաբար` նա շատ լավ տեսնում ու հասկանում է երկրում ինչ է կատարվում եւ անկարող է պաշտպանել որդու սիրելի առաջնորդին կամ որդուն` որպես իշխանավոր: Իսկ այ Կարապետ Ռուբինյանի կինը` Ծովիկ Կասաբյանը, դեռ 2018-ից սկսած բացահայտորեն քննադատում, իսկ հիմա արդեն ծաղրում է Նիկոլ Փաշինյանին եւ գործող իշխանություններին: 

Հարգանքի արժանի բազմակարծություն է տիրում Ռուբինյանների ընտանիքում: