Զելենսկին կորոնավիրուսը համեմատել է ռադիացիայի հետ

Զելենսկին կորոնավիրուսը համեմատել է ռադիացիայի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կորոնավիրուսային պանդեմիան համեմատել է Չեռնոբիլյան ԱէԿ-ի վթարի հետ։ Համապատասխան հայտարարությունը նա արել է ունեցած տեսաուղերձի ընթացքում։ Նա հիշել է, որ իշխանությունները ԱԷԿ-ի թվարից հետո, հավաքել են քաղաքացիներին մայիսմեկյան միջոցառման։ Զելենսկին նշել է, որ այն ժամանակ ոչ ոք չէր վախենում մասնակցել փողոցային միջոցառումներին, քանի որ ռադիացիան անտեսանելի է։ «Կորոնավիրուսը նույնպես անտեսանելի է»,- իր խոսքում ասել է Զելենսկին։ Նա նաեւ կոչ է արել մնալ տանն ու «հասունանալ», քանի որ լողափերը «ոչ մի տեղ չեն փախչի, իսկ զբոսանքները կսպասեն»։