Ո՛չ Տիգրան Ավինյանը, ո՛չ էլ Հրաչյա Սարգսյանը պիտանի չեն, չկա չարյաց փոքրագույնը

«Հրաչյա Սարգսյանն այն եզակի քաղաքապետն էր, որի գոյության մասին իմացանք այն ժամանակ, երբ նա հանդես եկավ որպես քաղաքապետ: Մինչ այդ չգիտեինք անգամ, թե նա ով է: Իշխանությունների քաղաքապետի միակ թեկնածուն այսօր Տիգրան Ավինյանն է: Շենքերի բացումներից սկսած, կարմիր ժապավեն կտրելուց վերջացրած Ավինյանն է անում: Ինչի՞ մասին է խոսքը: Անգամ Կառավարության նիստերին Տիգրան Ավինյանն է մասնակցում: Հրաչյա Սարգսյանն իր նսեմացված կարգավիճակից դրդված վեշերը հավաքեց ու գնաց: Ավինյանը բացահայտ խոսում է այն մասին, որ ինքն անհամեմատ ավելի պատրաստված է: Մարդիկ անգամ չգիտեն Հրաչյա Սարգսյանի անուն-ազգանունը: Ո՛չ Տիգրան Ավինյանը, ո՛չ էլ Հրաչյա Սարգսյանը պիտանի չեն, չկա չարյաց փոքրագույնը», - անդրադառնալով Երևանի արդեն նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարականին, «Հրապարակին» ասաց ակտիվիստ Տաթև Արցախը:
Հիշեցնենք, որ Երեւանում սպասվում են ավագանու նոր ընտրություններ, սակայն թե երբ՝ դեռ պարզ չէ: Կլինի արտահերթ, թե հերթական՝ կրկին պարզ չէ: ՔՊ խմբակցությունը կարող է ավագանինու անդամներից մեկին ընտրել քաղաքապետ՝ մինչև հոկտեմբերին կայանալիք ընտրությունները:
Կարծիքներ