Կվերսկսվեն Ռիգա-Երևան-Ռիգա ուղիղ չվերթները

Կվերսկսվեն Ռիգա-Երևան-Ռիգա ուղիղ չվերթները

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի «Ավիասերվիս» ընկերության և լատվիական «Air Baltic» ավիաընկերության գործակցության շնորհիվ մոտ երեք ամսից կվերսկսվեն Ռիգա-Երևան-Ռիգա ուղիղ չվերթները: Թռիչքները կլինեն շաբաթական երկու անգամ: «Air Baltic» ընկերության ներկայացուցիչը հայկական տուրիստական կազմակերպություններին ներկայացրել է իրենց առաջարկները: Երկու երկրների ներկայացուցիչները նշել են, որ նախաձեռնությունը կարևոր քայլ է զբոսաշրջության զարգացման, նաև երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու տեսանկյունից: