Շուշին այլեւս Լոս-Անջելեսի քույրը չէ, այլ՝ Թուրքեստանի եղբայրը

Շուշին այլեւս Լոս-Անջելեսի քույրը չէ, այլ՝ Թուրքեստանի եղբայրը

 Ինչպես գիտեք, Շուշին եւ Լոս ԱՆջելեսը ժամանակին հռչակվել են քույր քաղաքներ: Սակայն, 44-օրյա պատերազմից հետո, երբ Ադրբեջանին հանձնվեց հայկական բերդաքաղաքը, Լոս Անջելեսի քաղաքապետարանը չեղարկեց այդ եղբայրությունը եւ վերջ դրվեց երկու քաղաքների երկարամյա բարեկամությանը: Օրերս. Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը այցելել էր Բաքու, եւ ի թիվս այլ պայմանավորվածությունների, երկու երկրների միջեւ ստորագրվեց արձանագրություն՝ Ղազախստանի Թուրքեստան քաղաքի և Շուշիի միջև եղբայրական հարաբերություններ հաստատելու մասին։ 

Ադրբեջանական մամուլը գրում է.«Այս քաղաքների ընտրությունը պատահական չի եղել. Ինչո՞ւ հենց Թուրքեստան։ Հին Թուրքեստանը, որը գտնվում էր Սիր Դարյայի ափին, 16-18-րդ դարերում եղել է Ղազախական խանության քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոնը, իսկ Շուշան միշտ եղել է Ղարաբաղի մշակութային և քաղաքական կենտրոնը, իսկ հետագայում դարձել է հոգևոր սիրտը»: 

Իսկ ինչո՞ւ Ադրբեջանը ընտրեց հենց Շուշին. շատ պարզ պատճառով. Ադրբեջանը երբեք չի ունեցել զարգացած մշակույթ, էլ չենք խոսում մշակութային քաղաքի մասին: Այս երկիրն ամեն ինչ անում է, որպեսզի իր երկրում արձանագրի մշակութային աչքի ընկնող որեւէ երեւույթ, աշխարհում, «մարդամեջում» հին եւ մշակութային ազգ երեւալու համար: Ու քանի որ չունեն սեփական մշակույթ ու մշակութային քաղաքներ, մնացել են հայկականի՝ մեր մշակութային Շուշիի հույսին: Շուշիի առեղծվածային հանձնումը Ադրբեջանին իսկական նվեր էր այս երկրի համար՝ իրեն կուլտուրական երկիր հորորջելու համար: Դե, քանի որ որեւէ մշակութային հարուստ պատմություն ունեցող երկիր դժվար թե մշակութային եղբայրություն հաստատեր կովկասի քոչվորների հետ, ապա վերջիններիս հույսը մնացել է ասիական ղազախների հետ «մշակութային եղբայրությունը»: