Տեղյա՞կ են 3 միլիոն վարչապետները, թե ինչ էր Լիբանանը եւ ինչի վերածվեց

Տեղյա՞կ են 3 միլիոն վարչապետները, թե ինչ էր Լիբանանը եւ ինչի վերածվեց

Թավշյա կամ մետաքսյա հեղափոխությունից ի՞նչ պետք է սպասել։ Աղքատի եւ հարուստի միջեւ՝ փողի միջոցով խտրականություն անելը դրամապաշտների, կապիտալիստների եւ հետադիմականների գործ է՝ ոչինչ ուրիշ։ Ինչպե՞ս են Հայաստանի քաղաքացիները հանդուրժում նման ծրագիրներ։ Չկա՞ն ուսանողական միություններ, աշխատավորների արհմիություններ, ուսուցիչների արհմիություններ այլեւս նիկոլական արդար Հայաստանում։ Սեւերի քանակը երթալով ավելանում է, սպիտակների քանակը երթալով փոքրանում։

Էհ, շարունակեք այսպես․ տկար պետություն, տկար բանակ, հզոր Սթազի (Staatssicherheit)։ Ամեն ինչ փողով գնել- վաճառել, երկիրը վերածել բաց շուկայի՝ լինի բնակչությամբ, լինի՝ ապրանքներով։ Բաց ամեն երկրների ագենտների, լրտեսների համար։ Շատ տեւելու չէ՝ ունենալու եք հարավկովկասյան Լիբանան։
Գոնե տեղյա՞կ են 3 միլիոն վարչապետները, թե ինչ էր Լիբանանը եւ ինչի վերածվեց։ Շատ կասկածում եմ։.

Հգ. Որքանով որ ես տեղյակ եմ 24 միլիոն դրամը նշանակում է միջին աշխատավարձով բախտավոր աշխատողի մոտավոր 5 տարվա աշխատանքով վաստակած գումարը:

Կարօ Պոյաճեան
Արեւմտահայ