Ջորկաեֆ եղբայրները ժամանել են Երևան`աջակցելու Հայաստանի հավաքականին

Ջորկաեֆ եղբայրները ժամանել են Երևան`աջակցելու Հայաստանի հավաքականին

Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում 1998-ին աշխարհի և 2000-ին՝ Եվրոպայի չեմպիոնների կոչումները նվաճած Յուրի Ջորկաեֆը եղբայրների հետ ժամանել է Հայաստան: Ժամեր առաջ Դենիս Ջորկաեֆը սոցկայքի իր էջում լուսանկար էր տարածել՝ կից գրառմամբ. «Մեկնում ենք Երևան՝ աջակցելու Հայաստանի ազգային հավաքականին»:

Հիշեցնենք՝ ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպումն այսօր է՝ ժամը 21:00-ին: