Շտապ քայլեր

Շտապ քայլեր

ՇՏԱՊ ՔԱՅԼԵՐ

Հայաստանում և նրա շուրջ ստեղծված այսօրվա գերբարդ իրավիճակում, նկատի ունենալով Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ, ՀՀ քաղաքացիական բնակավայրերի գնդակոծումը՝ պաշտոնական Երևանը, ներքին և արտաքին պաշտպանության ամրացման համար, մի քանի անհետաձգելի քայլեր պետք է ձեռնարկի.

1. Նախաձեռնող, հարձակողական, ակտիվ դիվանագիտության իրականացում. անմիջապես դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԱԳՐԵՍՈՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ:

2. Արգելել Հայաստանից արական սեռի չափահաս բնակչության դուրս գալը և նախաձեռնել համընդհանուր մոբիլիզացիա:

3. Դիմել ՀԱՊԿ-ին՝ ոչ միայն համապատսախան հայտարարության, այլև միասնական զորամիավորումներով Հայաստանի հարավային սահմանները պաշտպանելու համար:

4. Հնարավորություն ստեղծել, որ Վաշինգտնում գտնվող պաշտպանության նախարարը ԱՄՆ Կոնգերսում հանդես գա ելույթով՝ խոսելով Հայաստանի վրա Ադրբեջանի ռազմական ագրեսիայի և Արցախի բնակչության ֆիզիկական գոյության սպառնալիքների մասին:

5. Դիմել Փարիզին և Վաշինգտոնին՝ ռազմական աջակցության համար:

6. Դիմել Իսրայելին՝ հորդորելով դադարել զինել Ադրբեջանին:

7. Հայտարարել, որ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի էջը փակված է, քանի որ ագրեսորի հետ խաղաղությունից չեն խոսում:

8. Վարչապետն անձամբ պետք է հանդիպի ՀՀ նախկին երեք ղեկավարների հետ՝ քննարկելու Հայաստանում ներքաղաքական կայունության պահպանման և արտաքին սպառնալիքների չեզոքացման խնդիրները:

Նարինե Մկրտչյան