Իսկ ո՞ւր է անմար կրակը

Իսկ ո՞ւր է անմար կրակը

Անկախության 29-ամյակի առթիվ Կաթողիկոսի, նախագահ Արմեն Սարգսյանի, ԱԺ նախագահի ուղեկցությամբ Եռաբլուր էր գնացել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն վերադառնալու ճանապարհին վարչապետը որոշել ծաղիկ խոնարհել նաև Հաղթանակ զբոսագու անհայտ զինվորի հուշարձանի անմար կրակին, սակայն, ըստ համացանցում տարածված լուսանկարների, այն չի վառվել։ Վարչապետը նախապես չի զգուշացրել այցի մասին, այդ պատճառով հուշարձանը մաքուր չի եղել, քաղաքային իշխանությունները չեն հասցրել պատրաստվել։ Հաղթանակ զբոսայգում, մեր տեղեկություններով, եղել է միայն վարչապետը իր թիկնազորով։ Այցի անսպասելիության մասին խոսում է նաև այն փաստը, որ վարչապետը ծաղկեպսակի փոխարեն ծաղկեփունջ է խոնարհել։

Այս դեպքը համացանցում բուռն քննարկման է արժանացել, օրինակ՝ օգտատեր Դավիթ Բաղդասարյանը գրել է՝ «Երբ քայլերդ միտված են միայն լայքերի ու դիտումների քանակ ապահովելու համար»։

Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը անմիջապես մի այլ լուսանկար հրապարակեց, որում կրակն արդեն վառվում է։