Քանի մարզիկ է Հայաստանից մասնակցելու Օլիմպիական խաղերին

Քանի մարզիկ է Հայաստանից մասնակցելու Օլիմպիական խաղերին

2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը, ինչպես հայտնի է, Փարիզում կայանալու են 33-րդ Օլիմպիական խաղերը:
ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է վերոնշյալին:

«Փարիզի Օլիմպիական խաղերից առաջ մենք համագործակցում ենք ՀԱՕԿ-ի հետ: Միասին պետք է գնանք դեպի Փարիզ-2024: Մեր միջին թիմը, որով մասնակցել ենք Օլիմպիական խաղերին, կազմվել է մոտ 20-25 մարզիկից: Կարծում եմ՝ այդ թվի շուրջ էլ այս տարվա հավաքականը կկազմվի: Հույս ունեմ, որ 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանը կունենա ոչ թե մեկ, այլ մի քանի օլիմպիական չեմպիոն»,- նշել է Կարեն Գիլոյանը