«Իմ քայլի» պատգամավորը հստակ պաշտպանում էր Արայիկ Հարությունյանին. դիմորդի ծնող

«Իմ քայլի» պատգամավորը հստակ պաշտպանում էր Արայիկ Հարությունյանին. դիմորդի ծնող

Բուհ չընդունված դիմորդների, նրանց ծնողների և պատգամավորների միջեւ հանդիպումն Ազգային ժողովում ավարտված է։ 

Դիմորդ Հայկ Բաբալյանի հայրը՝ Մասիս Բաբալյանը «Հրապարակին» հայտնեց, որ հանդիպումից առաջ էլ չեն ակնկալել, որ կարող է այս հանդիպումից հետո որոշումների մեջ փոփոխություններ լինեն, ըստ Բաբալյանի՝ ուղղակի հանդիպում էր, քննարկում։

«Երեք խմբակցություններից էլ պատգամավորներ կային, բայց այստեղ խնդիրն այն է, որ «Իմ քայլի» պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը, կարելի է ասել, լրիվ պաշտպանում էր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին։ Այն, ինչ նախարարն էր ասում հարցազրույցում, համարյա նույն կտրվածքով ասում էր Լիլիթ Ստեփանյանը, իսկ «Բարգավաճ Հայաստանը» և «Լուսավորը», կարծես թե, լիովին համամիտ էին մեր փաստարկների հետ»,- ասաց Բաբալյանը։ 

Այժմ ակցիայի մասնակիցները քննարկում են իրենց հետագա անելիքները։ Ամենայն հավանականությամբ երթով շարժվելու են վարչական դատարան և ակցիան շարունակեն այնտեղ։

Հիշեցնենք, որ դիմորդներն ու ծնողներն այսօր փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի գլխավորությամբ դիմելու են դատարան։