Դատարանը մերժել է Քոչարյանի պաշտպանների բողոքը

Դատարանը մերժել է Քոչարյանի պաշտպանների բողոքը
Ռոբերտ Քոչարյան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Արման Հովհաննիսյանի, այսօր մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդություն էր ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն՝ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հստակեցնելու վերաբերյալ, ինչը, սակայն, ՀՔԾ-ի կողմից մերժվել էր:

Հիշյալ որոշումը պաշտպանական խումբը բողոքարկել էր դատարան:
Նշենք նաև, որ մերժման վերաբերյալ դատարանի որոշումը պաշտպանական խմբին դեռ չի տրամադրվել: