Տխմարապատում

Տխմարապատում

Ապագայի «Մովսես Խորենացին», անտարակույս, կգտնվի ավելի խորա­թափանց իր ստեղծագործության 2018-As soon as possible կամ типа «Этот день мы приближали как могли» ժամանակահատվածին հարիր խորագիր ընտրելիս: «Տխմա­րա­պատում», ահա այս բառը համարժեք խորագիր է երկու հայկական պետությունների պատմության այդ ժամանա­կա­հատվածը լակոնիկ բնութագրելու համար:

Արցախցիները Հայաստանում բնակվողներին անվանում են հայաստանցիներ: Մի անգամ, 1990-ականներին, պաշտոնական ընդունելությունից փորձեցի հեռանալ՝ այդ արտահայ­տության համար: Բայց հայաստանցիներին մի կողմ դնենք․․․ Արցախը, արցախցիները՝ հայության սերուցքը, միտքը, ինտելեկտը, այդ ամբողջը ժամանակավորապես ներկայացնողը՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ինչպե՞ս կարող է այսպիսի հայտարարություն անել. «Բնակարա­նաշինության ներկա տեմպերը հնարավորություն են տալու 2025 թվականի հունվարի 1-ից Արցախում առանձին բնակարաններով ապահովել բոլոր նորաստեղծ ընտանիքներին»:

Уважаемые пассажиры, последняя остановка, поезд дальше не идет, освободите вагоны. Осторожно-лачинский коридор закрывается! «Вагоны» будут освобождены до того…
Երբեք ուրիշի փողերը չեմ հաշվել, ոչ էլ՝ սեփական. եղել է ծախսել եմ, չի եղել՝ որտեղից ծախսես: Հայրս ասում էր. հենց փողի հաշիվն իմացար, ուրեմն դրությունը վատ է: 

Արայիկ Հարությունյանն իր՝ նախագահ ընտրվելու ժամանակահատվածում, կարծես, այցելել էր ՀՊՏՀ: Հանդիպմանը, ծագումով արցախցի մաթեմատիկոս, առաջին արցախյան պատերազմի մասնակից ու վիրավորված, կառավարական պարգևների արժանացած ու համեստ դասախոսի կյանքով ապրող Վլադիկ Դավթյանը, ավաղ՝ լուսահոգի, հարց տվեց. «Էդ միլիոններդ որտեղից»: Հետո սկսեց խոսել ինչ-որ հողերի (ինչի մասին հանրությունը կիմանար 2020 թվականի պատերազմից հետո), հիդրոէլեկտրակայանների ու նման բաների մասին: Տհաճ իրավիճակ էր: Բայց, Արայիկ Հարությունյանը բավական հանգիստ ու բարեհամբույր «դուրս եկավ տակից»:
Հիմա, այս առանձնյակը երևի գլխի չի ընկել, որ ինչպես 2018 թվականին նոր իրողությունների չոռը կպավ ՀՀ-ին, ավելի սարսափելին տեղի է ունեցել Արցախում: «Նոր իրողություններ»: Գոնե մի բան սովորած լիներ հոգավորից: Օրինակ, պլանավորման ժամանակային հորիզոնը վերցներ 2100 թվականը՝ գերազանցելով իր հովանավորին аж на 50 лет. Չէ, որոշել է ավելի շուտ՝ 25 տարով: 
Ասում ես (էլ դաստիարակություն, քաղաքավարություն՝ թքած, որ «Դուք»–ով դիմեմ) «2025 թվականին հունվարի 1-ից Արցախում առանձին բնակարաններով ապահովել բոլոր նորաստեղծ ընտանիքներին»: Գոնե Արցախի Հանրապետության ժողովրդագրական պատկերին տեղյա՞կ ես, այ ոչ բարով նախագահ: 2019թ. ամուսնություններ՝ 322, 2020թ. հունվար-հունիս՝ 108: Երկրորդ կիսամ­յակի տվյալներն անհասանելի էին: Հասկանալի է, չէ՞, որ լավագույն դեպքում ամուս­նությունների թիվը չի գերազանցի 300–ը:  

Պարզ հաշվարկ, որի համար ընդունենք հետևյալ ենթադրությունները.
 1. 1մ2 բնակելի տարածքի արժեքն ընդունենք 500 դոլար,
 2. ընդունենք, որ յուրաքանչյուր տարի նորաստեղծ ընտանիքների թիվը կազմում է 300,
 3. յուրաքանչյուր ընտանիքի համար նախատեսենք 100 1մ2,
 4. մեկ բնակարանի արժեքը՝ 50 հազար դոլար,
5. տարեկան կպահանջվի 15 միլիոն դոլար, այսինքն տասնապատիկ ավելին, սփյուռքի՝ 2020թ. մի քանի օրում կատարած նվիրաբերության գումարից:

Եթե այս վճռորոշ ժամանակահատվածում, քանի դեռ ռուս խաղաղապահները գտնվում են Արցախում, բեկումնային ժողովրդագրական տեղաշարժ չպետք է լինի, ապա 2025 թվականին այդ խնդիրը, իր հպատակ արցախցիների համար, մեկ վայրկյանում կլուծի, ո՞վ…
Ավելորդ է, նույնիսկ, ասել, որ Արցախում շինարարությունը պետք է լինի շուրջօրյա, տարեկան 1000, 5000 ընտանիքի պետք է տրամադրել առանձին բնակարան, էլ չասենք երկաթուղում մասին: 
Դատարկ ջեբով ու բաց քամակով ու՞ր էիր գնում Փանոս ջան…
Մի խոսքով՝ տխմարապատում:

25-րդ դարի «Մովսես Խորենացու» անունից՝
Գագիկ Վարդանյան