Այս նշանները կարող են «հուշել»  օրգանիզմում վիտամին D-ի պակասի մասին

Այս նշանները կարող են «հուշել»  օրգանիզմում վիտամին D-ի պակասի մասին

Բրիտանացի բժիշկները ներկայացրել են այն հիմնական նշանները, որոնք «հուշում» են օրգանիզմում վիտամին D-ի պակասորդի մասին։ Այս մասին գրում է Daily Express պարբերականը։ Ըստ մասնագետների, օրգանիզմում վիտամին D-ի պակասորդի մասին կարող են «հուշել» ոսկորներում ցավի առկայությունը, թուլությունը։

Այս վիտամինի պակասորդը ավելացնում էր սրտի կամ օնկոլոգիական հիվանդություններից մարդու մահանալու ռիսկը։ Բժիշկները հորդորում են, նախքան այս վիտամինի օգտագործումը, խոհրդակցել բժշկի հետ, քանի որ այն բոլոր դեղամիջոցների հետ չէ, որ համատեղելի է։ Էնդոկրինոլոգներն էլ խորհուրդ են տալիս, որ օրգանիզմում վիտամին D-ի պակասորդը լրացնելու համար, հարկավոր է սննդակարգում ներառել յուղոտ ձուկ՝ սաղմոն, թունա ձուկ, ձողաձուկ և սարդինա, ինչպես նաեւ ձվի դեղնուց։ Ինչպես նաեւ հարկավոր է արեւի վաննաներ ընդունել։