Հայտնի մարզիկը կդառնա Բրիտանական կայսրության շքանշանի ամենից երիտասարդ ասպետը 

Հայտնի մարզիկը կդառնա Բրիտանական կայսրության շքանշանի ամենից երիտասարդ ասպետը 

Հայտնի պրոֆեսիոնալ թենիսիստուհի Էմմա Ռադուկանուն, ով հանդիսանում է ԱՄՆ բաց առաջնության Մեծ Սաղավարտի այս տարվա մենախաղի հաղթողը, կստանա Բրիտանական կայսրության շքանշան՝ դառնալով այդ շքանշանի ամենից երիտասարդ ասպետը։

Ըստ միջազգային մամուլում շրջանառվող լուրերի, Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը Ռադուկանուին կպարգեւատրի ի պատիվ Նոր Տարվա կազմակերպվելիք պարգեւաբաշխության ժամանակ։

Նշենք, որ Ռադուկանուն 19 տարեկան է։ Նա նաեւ WTA-ի մենախաղերի հաղթող է։ Ի դեպ, Էմմա Ռադուկանոն միակ թենիսիստն է, ով կարողացել է Մեծ Սաղավարտի մրցաշարը հաղթել մենախաղային կարգում՝ սկսելով որակավորման փուլից։