Հրաչյա Թաշչյանը 19 թվականից WhatsApp-ով շփվում է Հիքմաթ Հաջիեւի հետ

Հրաչյա Թաշչյանը 19 թվականից WhatsApp-ով շփվում է Հիքմաթ Հաջիեւի հետ

«Սպուտնիկի» ադրբեջանական ծառայությունը, վկայակոչելով հայկական տելեգրամյան ալիքներին, գրում է, որ Նիկոլ Փաշինյանին Սոչիում ուղեկցում են փոխվարչապետ Մհեր Գրիգորանը, ինչպես նաեւ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի դեպարտամենտի ղեկավար Հրաչյա Թաշչյանը։

Ադրբեջանական լրատվամիջոցը սա համարել է բավական կարեւոր իրողություն, քանի որ Մհեր Գրիգորյանը հանդիսանում է կոմունիկացիաների ապաշրջափակման եռակողմ հանձնաժողովի հայկական կողմի նախագահը, իսկ Թաշչյանը սկսած 19 թվականից WhatsApp-ով շփվում է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Հիքմաթ Հաջիեւի հետ։