Ադրբեջանն այսօր տարհանում է իր քաղաքացիների մեծ մասին

Ադրբեջանն այսօր տարհանում է իր քաղաքացիների մեծ մասին

Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել են, որ Թուրքիայի հարավային նահանգներում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից տուժած Ադրբեջանի քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու միջոցառումները շարունակվում են։
Գերատեսչությունից տեղեկացրել են, որ շարունակվում է նաև Ադրբեջանի քաղաքացիների Ադրբեջան տարհանելու գործընթացը։ 

2023 թվականի փետրվարի 7-ին երկրաշարժից տուժած 12 նահանգներից 5 ավտոբուսներով Վրաստանի տարածքով ցամաքային տրանսպորտով Ադրբեջան են ուղարկվել այդ երկրի 205 քաղաքացիներ և նրանց ընտանիքի անդամները, ովքեր օտարերկրյա քաղաքացիներ են։ 

Ըստ ԱԳՆ-ի, այսօր նախատեսվում է տարհանել երկրի քաղաքացիների մեծ մասին, և դրա համար ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ։