Կառավարման համակարգը չի փոխվի, բայց նոյեմբերի 9-ից հետո մտածել եմ այդ մասին. Փաշինյան

Կառավարման համակարգը չի փոխվի, բայց նոյեմբերի 9-ից հետո մտածել եմ այդ մասին. Փաշինյան

Իմ կարծիքով Հայաստանում կառավարման համակարգը չպետք է փոխվի: Փաստ չէ, որ Հայաստանում սահմանադրական փոփոխություններ տեղի կունենան: Այն փաստը, որ մենք սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով ենք ստեղծել, ամենևին փաստ չէ, որ դա կպսակվի սահմանադրական փոփոխություններով։ Այս մասին քիչ առաջ առցանց ընթացող մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իսկ հանձնաժողովը ստեղծվել է, քանի որ Սահմանադրության աուդիտի խնդիր ունենք։ Սահամանդրության աուդիտի հետքերով գուցե օրենսդրության մեջ փոփոխություն մտցնենք։ Նոյեմբերի 9-ից հետո այո, մտածել եմ կառավարման համակարգի փոփոխության մասին, սակայն հետագայում, երբ ընտրությունների միջոցով ներքաղաքական ճգնաժամը հաղթահարվել է, հասկացել եմ, որ եթե Հայաստանը խորհրդարանական կառավարման համակարգում չլիներ, մեծ էր հավանականությունը, որ շատ լուրջ ցնցումների միջով կանցներ երկիրը»,- ասաց Փաշինյանը։