Մերձավոր Արեւելքը դարձել է մոլորակի ամենից ճգնաժամային շրջաններից մեկը․ Հասան Ռոհանի

Մերձավոր Արեւելքը դարձել է մոլորակի ամենից ճգնաժամային շրջաններից մեկը․ Հասան Ռոհանի

Մերձավոր Արեւելքը դարձել է մոլորակի ամենից ճգնաժամային ռեգիոններից մեկը, նաեւ՝ վերջինիս գործերին մի շարք երկրների միջամտության հետեւանքով։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։ «Մի շարք արտաքին ուժերի կողմից միջամտությունը Մերձավոր Արեւելքի երկրների ներքին գործերին, միակողմանի քաղաքականությունը, ահաբեկչությունը եւ ծայրահեղականությունը, աշխարհում, միջազգային անվտանգության հարցերում հանդես բերած նենգությունը, ներառյալ նաեւ Միջուկային գործարքի համաձայնագրի հարցում, մեր ռեգիոնը դարձրել է աշխարհի ամենից լարված ու անկայուն ռեգիոններից մեկը»,- «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության փոխանցման համաձայն, ասել է Իրանի նախագահը Հանուն Ասիայում գործակցության եւ վստահության մակարդակի բարձրացման գագաթնաժողովի ընթացքում։