Մեր արժեհամակարգը չի փոխվել, ես իմ մեջ կրում եմ Արցախը

Մեր արժեհամակարգը չի փոխվել, ես իմ մեջ կրում եմ Արցախը

Այսօր Սեյրան Օհանյանի տիկնոջ կազմակերպած հավաք-քննարկման ժամանակ Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանն անդրադարձել է նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմին, նա մասնավորապես ասել է.

«Տղաները կորցրեցին ձեռքերը, ոտքերը, կուրացան, դուք տեսե՞լ եք այն հրաշալի աղջիկներին, որոնք ամուսնացել են այդ երիտասարդների հետ, սպասել են, տեր են կանգնել։ Մեր արժեհամակարգը չի փոխվել։ Ես իմ մեջ կրում եմ Արցախը, ես ուսանող էի, երբ շարժումը սկսվեց, ինձ համար այդ մարդիկ հերոսներ են առ այսօր»։