Մարդիկ կարոտել են սրճարանները, սրճարանները՝ մարդկանց

Մարդիկ կարոտել են սրճարանները, սրճարանները՝ մարդկանց

Մարդիկ կարոտել են սրճարան-ռեստորանները։ Մանավանդ օրերը տաքանալուն զուգահեռ՝ երբ արդեն կարելի է դրսում նստել եւ սուրճ ըմպել, հաճելի ընկերակցությամբ, սրճարանների չաշխատելը իսկապես դեպրեսիայի մեջ է գցում մարդկանց։ Ոչ պակաս, գուցե՝ ավելի, մեծ դեպրեսիայի մեջ են նաեւ սրճարան-ռեստորանների տերերն ու աշխատակիցները, որոնք ոչ միայն պարապուրդի են մատնված եւ եկամուտ են կորցնում, այլեւ չգիտեն, թե ինչպես պետք է փակեն հարկերը, վարձավճարներն ու վարկերը։ 
Արամի փողոցի վրա գտնվող այս սրճարանը չի թաքցրել իր «սերն ու կարոտը» այցելուների նկատմամբ եւ հենց ցուցափեղկի վրա գրառումներ է արել՝ հիշեցնելով, որ սիրում է հաճախորդներին, սպասում է նրանց։